Եթե Ազարը հեռանա, ապա՝ միայն «Ռեալ»
«Չելսիի» հարձակվող Էդեն Ազարը խոսել է այն մասին, թե արդյո՞ք ինքը կհեռանա Անգլիայից, թե՞ ոչ: Ազարը հասկացրել է, որ Լոնդոնից կհեռանա միան Մադրիդ:
Ավելի վաղ անգլիական մամուլը գրեթե համոզված էր, որ Ազարը տեղափոխվելու է ՊՍԺ: Սակայն Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը ժխտել է այս տեղեկատվությունը:
Ազարը կմնա «Չելսիում» այնքան ժամանակ, մինչև «Ռեալն» առաջարկով չդիմի լոնդոնցիներին:
Լոնդոնյան ակումբը դեմ չէ վաճառել Ազարին, սակայն սպասում է նրա դիմաց արժանի փոխհատուցման:
Սիրարփի Աղաբաբյան