Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 25-ի գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 25-ի ցերեկը, փետրվարի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում`
Փետրվարի 25-ի գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև, փետրվարի 25-ի ցերեկը, 26-29-ը` առանց տեղումների եղանակ:
Երևանի փետրվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 15.50C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.00C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.20C