Օրական 2 գավաթ սուրճն օգտակար է օրգանիզմին

Կախված իրավիճակից՝ սուրճը կարող է լինել սննդարար և համեղ ըմպելիք, սակայն, երբեմն այն նաև կարող է վնասել: Այս ըմպելիքն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ, այն հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք նվազեցնում են մի քանի հիվանդությունների առաջացման ռիսկը: Այնուամենայնիվ, այն նաև պարունակում է կաֆեին, որը կարող է հանգեցնել մի քանի խանգարումների, ինչպես նաև՝ առողջական խնդիրների:

Healthyfoodhouse կայքը ներկայացնում է սուրճի մի քանի դրական հատկանիշներ:

Նախ՝ պետք է նշել, որ սուրճը մի շարք սննդարար տարրեր և հակաօքսիդանտներ է պարունակում: Միայն մեկ գավաթ սուրճը պարունակում է ընդհանուր առմամբ 240 մլ մագնեզիում, կալիում, վիտամին B2, վիտամին B1, մանգան, վիտամին B3, ֆոսֆոր, վիտամին B5, ֆոլաթթու:

Սակայն, այս ամենից ամենակարևորը հակաօքսիդանտներն են:

Կարդացեք նաև

Ավելին, սուրճը մեծ քանակությամբ կաֆեին է պարունակում, սակայն կաֆեին կարելի է գտնել նաև թեյի, շոկոլադի մեջ:

Մեկ գավաթը պարունակում է 30-300մգ կաֆեին: Կաֆեինը հզոր խթանիչ միջոց է, որը լավացնում է ուղեղի աշխատանքը:

Կաֆեինը նաև խթանում է նյութափոխանակությունը: Այնուամենայնիվ, ինչպես յուրաքանչյուր բան, այնպես էլ՝ սուրճը, չի կարելի չարաշահել, քանի որ այս դեպքում օրգանիզմը դիմադրողականություն է ձեռք բերում դրա ազդեցության հանդեպ:

Որոշ հետազոտությունների արդյունքում նաև պարզվել է, որ բոլոր նրանք, ովքեր սուրճ են խմում, նվազեցնում են իրենց մոտ 2-րդ տիպի շաքարախտի առաջացման ռիսկը:

Սուրճը նաև չափազանց օգտակար է ուղեղի բջիջները պաշտպանելու համար, քանի որ այն կանխարգելում է բջիջների վաղաժամ ծերացումը: Հատկապես սուրճը կանխարգելում է Ալցհեյմերի հիվանդությունը: Ըստ որոշ հետազոտությունների՝ բոլոր նրանք, ովքեր սուրճ են խմում, 65%-ով նվազեցնում են Ալցհեյմերի հիվանդության զարգացումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս