Գերմանիայում հետ են կանչում Mars և Snickers բատոնները
Mars եւ Snickers շոկոլադե բատոնների ամերիկյան արտադրողը հետ է կանչում իր արտադրանքը Գերմանիայի տարածքում՝ դրանցում հայտնաբերված պլաստիկի պատճառով: Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Մենք ցանկանում ենք խուսափել գնորդների կողմից խոտանված մթերքների օգտագործումից»,-գործակալությունը մեջբերում է ընկերության հայտարարությունը:
Հետկանչը վերաբերելու է Mars, Snickers, Milky Way Minis եւ Milky Way Miniatures բոլոր արտադրանքներին, ինչպես նաեւ Celebrations կոնֆետների՝ 2016 թվականի հունիսի 19-ից մինչեւ 2017 թվականի հունիսի 8-ը պիտանելիության ժամկետով առանձին հավաքածուների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: