Ռուբեն Գևորգյանի դուստրը սպորտային մեծ համալիր է կառուցում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ Օլիմպիական ավանի հարևանությամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դուստրը՝ Արմենուհին, մեկ տարուց ավելի է՝ կառուցում է սպորտային մեծ համալիր։ Ասում են, թե տարածաշրջանում նմանը չունեցող կոմպլեքս է լինելու՝ մրցակից մայրաքաղաքի մյուս հայտնի համալիրներին։ Գևորգյանները քննարկել, ուսումնասիրել են Եվրոպայի նմանատիպ կենտրոններն ու յուրաքանչյուրի միջից ընտրել լավագույնը, արտերկրից էլ պարբերաբար բազմաթիվ մասնագետներ են բերել՝ տեղում խորհուրդներ տալու համար։
Մեր տեղեկություններով, սպորտային կենտրոնը նախատեսում են բացել հունիսի վերջին, այժմ արդեն ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում։ Համալիրում նաև ռեստորաններ են լինելու։ Մոտ օրերս Իտալիայից հատուկ հրավերով ժամանելու է շեֆ-խոհարար, որը մաստեր-կլաս է անցկացնելու և օգնելու է մենյուի կազմմանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: