Նարգիլե ծխելու վտանգները
Ինչպես ծխախոտը, այնպես էլ նարգիլեն առաջացնում է նիկոտինից կախվածություն և ծխախոտի չափ թունավոր է։ Իհարկե, նարգիլե ծխողներից շատերն այն համարում են քիչ վնասակար, քան ծխախոտը: Իրականում այն նույնքան վնասակար է, որքան ծխախոտը։ Նարգիլեի միջոցով ծխում են հատուկ համ տված ծխախոտաբույսը։ Այն ունի տարբեր անվանումներ՝ նարգիլե, արգիլե, շիշա, գոզա։ Նարգիլեն ծխում են խմբով՝ հաճախ նույն մուշտուկը փոխանցելով մեկը մյուսին։
Ծուխը պարունակում է նույնքան վնասակար տոքսիններ, որքան ծխախոտը, և առաջացնում է թոքերի քաղցկեղ և շնչառական այլ հիվանդություններ: Ըստ Համաշխարհային առողջապահության կազմակերպության՝ նարգիլեն ավելի շատ կախվածություն է առաջացնում, քան հենց ծխախոտը։ Ածուխը տաքացնում է ծխախոտաբույսը և ծխի մեջ բարձրանում է առողջության համար վտանգ հանդիսացող կարբոնային օքսիդը, մետաղները և քաղցկեղ առաջացնող քիմիան։
Նյութը հրապարակման պատրաստեց Էլեն Գևորգյանը