«Վարդգես Գասպարիի կալանքը բացառապես իրավական շրջանակներում է». Է.Շարմազանով

Վարդգես Գասպարիի առողջական վիճակի հետ կապված ո´չ գրավոր, ո´չ բանավոր բողոք չի եղել և նրա առողջական վիճակը համարվում է բավարար: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ sms հաղորդագրության միջոցով այդ մասին իրեն տեղեկացրել են Արդարադատության նախարարությունից:

Ըստ նրա՝ Գասպարիի կալանավորման մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չկա, նա նախկինում ունեցել է խափանման միջոց՝ ստորագրություն չբացակայելու մասին և բազմաթիվ անգամ խախտել է դա, իսկ եթե խախտվում է, ապա կարող են խափանման միջոցը փոխել կալանքով:

«Վարդգես Գասպարիի կալանքը բացառապես իրավական շրջանակներում է»,- հայտարարեց Է.Շարմազանովը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս