Արման Թաթոյանը՝ քաղբանտարկյալների մասին

Պատրաստ եմ աշխատել բոլորի իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ անկախ նրանց կողմնորոշումից: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում արեց ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե Գևորգ Սաֆարյանին կամ Վարդգես Գասպարիին համարո՞ւմ է քաղբանտարկյալ:

Ըստ նրա՝ քաղաքական բանտարկյալ տերմինի օգտագործման հարցում ՄԻՊ օրենքը միայն մեկ ընթացակարգ է նախատեսում գնահատական տալու՝ բացառապես հարցի հատուկ քննության ընթացքում: Ա. Թաթոյանը նշեց, որ առաց կոնկրետ հանգամանքներին ծանոթանալու չի կարող գնահատականներ տալ, ընտրվելու դեպքում պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե որո՞նք են եղել այն բացթողումները, որոնք խոչընդոտել են օմբուդսմենի ինստիտուտի կայացմանը, Ա. Թաթոյանը պատասխանեց, որ մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում պետք է փոփոխություն կատարել՝ հասարակական կազմակերպություններին առավել ակտիվ ներգրավելով ՄԻՊ գործունեությունում, որպեսզի հնարավորություն լինի ՀԿ-ների հետ համատեղ այցելություններ կատարել քրեակատարողական հիմնարկներ:

Ա. Թաթոյանը նշեց, որ նախկինում փորձ արվել է խորհուրդ ստեղծել, բայց ՀԿ-ների հետ համագործակցությունը չի ստացվել օրենսդրական կարգավորումների բացակայության պատճառով. «Այն հասարակական ընկալումը չկա քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ, ակտիվ համագործակցությունը չկա համընդհանուր, դրա համար էլ երբ խորհուրդ ստեղծվեց, կանոնադրությունը հատատվեց, արդյունավետ չեղավ ներգրավելու պրակտիկան, որովհետև գործնական խոչընդոտների էին հանդիպում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29