Բաժիններ՝

«Եվրատեսիլ»-ում Ուկրաինան կներկայացնի Ջամալան՝ Ղրիմի թաթարների մասին երգով

«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում Ուկրաինան կներկայացնի Ղրիմից ծագումով թաթար երգչուհի 32-ամյա Սուսաննա Ջամալադինովան, որը հանդես Է գալիս Ջամալա կեղծանունով: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:

Ջամալան ազգային ընտրական եզրափակիչում հաղթել է «1944» երգով, որը Ստալինի օրոք Ղրիմի թաթարների արտաքսման մասին է: Երգչուհին այդ երգը հատուկ մրցույթի համար է գրել՝ իր նախատատի պատմածից տպավորված:

«Այդ սարսափելի տարին ընդմիշտ փոխեց նրբազգաց մի կնոջ՝ իմ նախատատ Նազիլ-խանի կյանքը: Դրանից հետո նրա կյանքն արդեն երբեք առաջվանը չեղավ»,- ասել է Սուսաննա Ջամալադինովան:

Եզրափակիչում երգչուհու մրցակիցների թվում էին հայտնի կոլեկտիվներ, ներառյալ SunSay-ը, Pur:Pur-ը եւ The Hardkiss-ը:

«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը տեղի կունենա մայիսին Ստոկհոլմում: Այս մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս