Բաժիններ՝

Գյումրիում տղամարդու դի է հայտնաբերվել

tsayg.am-ը գրում է. Փետրվարի 22-ին վաղ առավոտյան Շիրակի մարզի  ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ահազանգ է ստացվել, որ Երևանյան խճուղու սկզբնամասում երկաթուղային գծերի մոտակայքում հայտնաբերվել է 50 տարեկանին մոտ տղամարդու դի: Ոստիկանության աշխաակիցների կողմից դիակն անմիջապես մեկուսացվել է, տարածքն առանցնացվել կպչուն ժապավենով: Դեպքի վայրում աշխատել են ինչպես քննչական, այնպես էլ քրեագիտական մարմինները: Ականատեսներն ու հարակից տարածքի բնակիչները տղամարդու անձը չեն ճանաչել: Ահազանգից մեկ ժամ անց դեպքի վայր են հասել տղամարդու հարազատները: Ըստ նրանց, մահացած տղամարդը գյումրեցի Ալբերտ Ռոլանդի Գրիգորյանն է, ծնված 1962 թ-ին: Տղամարդը նախօրեին երեկոյան ժամերին տանից դուրս է եկել ու չի վերադարձել: Ըստ նախնական տվյալների, քաղաքացին գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս