«Խոպանի տեսություն» Սիթքոմում կլինեն սյուժետային փոփոխություններ. Life.panorama.am
«Շանթ» հեռուստաընկերության «Խոպանի տեսություն» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը նոր անակնկալներով եւ նոր հերոսներով կմեկնարկի մարտի 5-ից: Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց սիթքոմի սցենարի հեղինակներից Խորեն Թեւանյանը.
«Ըստ նախնական պլանավորման՝ «Խոպանի տեսոթյան» երկրորդ եթերաշրջանը կմեկնարկի մարտի 5-ից և ամենայն հավանականությամբ ամեն ինչ պատրաստ կլինի, որպեսզի գարնան առաջին weekend-ից ուրախացնենք հեռուստադիտողին. ի դեպ` նոր էպիզոդները ինչպես նախորդ եթերաշրջանում եթերում կլինեն յուրաքանչյուր շաբաթ և կիրակի»,- նշեց սցենարի հեղինակը:
«Խոպանի տեսությունը» նոր եթերաշրջանում նոր հորոսներ է ունենալու. «Նախագծին են միացել Անդրանիկ Հարությունյանը և Իվետա Եդիգարյանը: Առաջինը մարմնավորելու է Աննայի (Անի Պետրոսյանի կերպարի) ամուսնու դերը, իսկ Իվետան` նրանց հարևանուհու: Ներողություն եմ խնդրում, կարծում եմ, կերպարների սյուժետային գծերի մասին թերևս սահմանափակվեմ այսքանով: Կարող եմ հավելել միայն, որ թե Անդրանիկը, թե Իվետան շատ ճկուն և օրգանիկ կերպարներ են «բռնել», ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երկրորդ եթերաշրջանն էլ ավելի կհետաքրքրանա»,- նկատեց Խորեն Թեւանյանն ու հավելեց, որ նախկինում գործող հերոսներից Աշոտի կերպարը խաղահրապարակում ավելի պասիվ կլինի.
«Նոր եթերաշրջանում մենք էկրանին առավել սակավ կտեսնենք Աշոտի կերպարին (Հակոբ Քիշմիրյան), ով, ըստ սյուժեի, գտնվում է խոպանում»:
Սցենարի հեղինակի խոսքերով՝ սիթքոմում կլինեն նաեւ սյուժետային փոփոխություններ.
«Հիմնական փոփոխությունն այն է, երկու տեգոր կանանց` Աննայի և Մարիետայի հակամարտությունը թևակոխել է նոր, վճռական փուլ, ինչի արդյունքում Աննան հենց իրենց շենքում բնակարան է վարձում և իր ընտանիքով առանձնանում է մեծ ընտանիքից»,- պատմեց նա:
Սցենարիստը հավելեց նաեւ, որ «Խոպանի տեսության» երկրորդ եթերաշրջանի նկարահանումներն արդեն սկսված են և ընթանում են շատ արհեստավարժ պայմաններում. «Չնայած նորեկներին՝ ողջ թիմը բավական խաղակցված տպավորություն է թողնում, ինչից կարելի է ենթադրել, որ բոլորիս բավական հետաքրքիր, գունեղ և իրադարձություններով լի եթերաշրջան է սպասվում»,- նշեց Խորենը:
Մանրամասներն` այստեղ