Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձյան և սողանքի վտանգի պատճառով փետրվարի 22-ին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն