Սպանություն Լոռու մարզում
Փետրվարի 22-ին, ժամը 2-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վահագնի գյուղի մոտ` ճանապարհի եզրին, հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 2.35-ին Վահագնի գյուղի մոտ, ճամփեզրին, հայտնաբերել է 1972 թ. ծնված Նվեր Քոչինյանի դիակը` գլխի հետևի մասի հրազենային վնասվածքով:
Դիակի մոտ հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակի համար նախատեսված, 7.62 տրամաչափի մեկ կրակված փամփուշտի պարկուճ և մեկ չկրակված փամփուշտ:
Փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: