Բաժիններ՝

Բենիտեսը խոսել է Բեյլի մասին

Լրագրողները Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին հանգիստ չեն տալիս մադրիդյան ակումբի մասին հարցերով:

Այս անգամ նրան հարցրել են, թե որ ֆուտբոլիստների հետ է նրան ավելի հաճելի եղել աշխատելը: Բանիտեսը տվել է ընդհանրական պատասխան, բայց իր խոսքում առանձնացրել է Գարեթ Բեյլին: Նա նշել է, որ Բեյլի հետ երբեք խնդիներ չի ունեցել, քանի որ նա իսկական պրոֆեսիոնալ է:

«Նա միշտ անում էր այն ամենը, ինչ ես ասում էի: Նա դեռ ավելացնելու շատ տեղ ունի: Կան խաղային գործոններ, որոնց վրա նա դեռ աշխատում է:

Նա կարող է ավելի ուժեղ դառնալ և ես չեմ տեսնում ինչ-որ խանգարող հանգամանքներ, որ կխոչընդոտեն նրա` լավագույն ֆուտբոլիստը դառնալուն»,- նշել է Բենիտեսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս