Դի Կապրիոյի շվեդ նմանակն առաջին քայլերն է սկսել մոդելային բիզնեսում
Աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի շվեդ նմանակը իր առաջին քայլերն է սկսել մոդելային բիզնեսում: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ հավելելով, թե Կոնրադ Աներուդը պայմանագիր է կնքել Barneys New York ռիթեյլերի հետ:
Անցած աշնանը համացանցում ակտիվորեն քննարկվում էր Աներուդի նմանությունը աշխարհահռչակ Լեոնարդո Դի Կապրիոյին: Նշվում է, որ Աներուդը որևէ մոդելային գործակալությունում գրանցված չէ, ուստի մոդայիկ ռիթեյլերի հետ կապ նա հաստատել է «Ինստագրամ» սոցիալական ցանցի միջոցով:
Աներուդը զբաղվում է նաև երաժշտությամբ: Որոշ տվյալներով նա պայմանագիր ունի նաև Universal ընկերության հետ: