Ամերիկացիների մեկ քառորդը բոյկոտելու է «Օսկարը»
Հարցման համաձայն, որն անցկացրել է Reuters ընկերությունը, ԱՄՆ-ի բնակչության 23 տոկոսը հավանության է արժանացնում «Օսկարը» բոյկոտելու գաղափարը՝ դրա շուրջ ծագած ռասիստական սկանդալի պատճառով, հայտնում է The Guardian-ը:
Նույնքան ամերիկացի չի կողմնորոշվել իր որոշման մեջ, իսկ 44%-ը չի համաձայնել մրցանակաբաշխությունը բոյկոտելու մտքի հետ:
Միաժամանակ հարցվածների 44%-ը համաձայնել է, որ կինոստուդիան խնդիրներ ունի փոքրամասնությունների հետ, իսկ 30%-ը նշել է, որ Հոլիվուդը չի արտացոլում Միացյալ Նահանգների բնակչության բազմազանությունը: