Բաժիններ՝

Լույս է տեսել «Դարանած վագր, թաքնված վիշապ-2» ֆիլմի թրեյլերը

Netflix համացանցային ծառայության ցանցում հայտնվել է ամերիկա-չինական «Դարանած վագր, թաքնված վիշապ-2. Ճակատագրի սուրը» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը, որը 2000 թվականին լույս տեսած կինոժապավենի շարունակությունն է: Ֆիլմն արժանացել էր «Օսկար» մրցանակի «Օտարերկրյա լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Տեսանյութում կարելի է տեսնել էկրանի հայտնի դերասանուհի Միշել Յեոյի՝ առաջին ֆիլմի աստղի վերադարձը:

Ֆիլմը Վան Դու Լուի «Երկաթե ասպետը, արծաթե ծաղկամանը» վեպի էկրանավորումն է:
Ֆիլմը Չինաստանում վարձույթի է հանվել փետրվարի 19-ից, իսկ ԱՄՆ-ում այն կցուցադրվի սահմանափակ թվով կինոթատրոններում ու Netflix ծառայությունում 2016թ. փետրվարի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս