Հրաշալի խառնուրդ՝ քնելու համար
Շատերն այսօր տառապում են անքնությամբ: Սա ազդում է ոչ միայն՝ մեր առողջության, այլև՝ տրամադրության, աշխատունակության վրա: Առաջարկվող բնական դեղամիջոցը կօգնի լուծել այս խնդիրը:
Այս հրաշք բաղադրատոմսը պարունակում է 3 բաղադրիչ: Պատրաստման ձևը պարզ է և մատչելի:
Բաղադրություն
- 1/4 թ/գ բնական մեղր
- 1/8 թ/գ ծովի աղ
- 1 ճ/գ կոկոսի յուղ
Այս բոլոր բաղադրիչները չափազանց օգտակար են ուղեղի և ամբողջ օրգանիզմի համար: Հանգստացնում են նյարդերն ու օգնում են ազատվել տարատեսակ սթրեսներից:
Լավագույն արդյունքի հասնելու համար համադրությունը պետք է խմել քնելուց առաջ:
Ընդունելու 2 տարբերակ կա
Տարբերակ- 1
Կոկոսի յուղն ու մեղրը խառնեք, ավելացրեք ծովի աղը: Լավ խառնեք և քնելուց առաջ կերեք 1 գդալի չափով: Ապա մեկ բաժակ ջուր խմեք:
Տարբերակ-2
Կարող եք նաև մեղրն ու կոկոսի յուղն առանձին ընդունել, ապա մեկ բաժակ ջուր խմել: Այնուհետև մեկ բաժակ ջրին ավելացրեք աղը և խմեք:
Եթե հանկարծ գիշերն արթնանաք՝ կրկին ընդունեք այս խառնուրդը և առնվազն կես ժամից նորից կքնեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը