Մեքսիկայի բանտի աշխատակիցները կդատապարտվեն 1200 տարվա ազատազրկման
Մեքսիկայի Նուևո-Լեոն «Տոպո-Չիկո» բանտի ադմինիստրացիայի աշխատակիցների դեմ, որտեղ անցած շաբաթ անկարգությունների հետևանքով սպանվել էր 52 բանտարկյալ, ևս 12-ը տուժել էր, երկրի իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել, հայտնում է TASS-ը:
Գլխավոր դատախազ Ռոբերտո Ֆլորեսի հայտարարության համաձայն՝ ուղղիչ հաստատությունների հարցերով պետական գործակալության ներկայացուցիչ Խեսուս Ֆերնանդո Դոմինգեսը, բանտի նախկին տնօրեն Գրեգորիա Սալասար Ռոբլեսն ու նրա տեղակալ Արտուրո Բեռնալ Գոնսալեսը կալանավորվել են:
Նրանք բոլորն էլ մեղադրվում են կանխամտածված սպանություններին առնչություն ունենալու ու ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ: «Վերջիններիս սպառնում է 1200 տարվա ազատազրկում»,- հայտարարել է դատախազը: Մինչև հետաքննության ավարտը մեղադրյալները կգտնվեն կալանքի տակ: