Բաժիններ՝

Պահքի տնային կոտլետներ

Պահքի դդումով և կարտոֆիլով կոտլետների բաղադրատոմսը:

Բաղադրիչները.

1. Դդում – 1կգ

2. Սոխ – 2 հատ

3. Կարտոֆիլ – 1 հատ

4. Կանաչի (սամիթ, մաղադանոս, կանաչ սոխ, ռեհան)

5. Սպիտակաձավար – 1/2 բաժակ

6. Ջուր – 1 բաժակ

7. Ձիթայուղ – 3ճ/գ

8. Պաքսիմատ

9. Աղ և պղպեղ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը.

1. Դդումը քերել միջին քերիչով: Քերած դդումը դնել խորը տապակի մեջ, ավելացնել ձիթայուղը, մանր կտրատված սոխը և կարտոֆիլը: Ավելացնել ջուր: Շոգեխաշել բանջարեղենը 20 րոպե` մինչև պատրաստ լինելը:

2. Շոգեխաշած բանջարեղենի վրա ավելացնել սպիտակաձավարը և լավ խառնել: Շոգեխաշել ևս 10 րոպե:

3. Սառած բանջարեղենի վրա ավելացնել համեմունքներ և մանր կտրատված կանաչին: Ձևավորել կոտլետներ և թաթախել պաքսիմատի մեջ: Կոտլետները տապակել բուսայուղի մեջ` մինչև ոսկեգույն դառնալը:

Սխտորային սոուս կոտլետների համար:

Պատրաստման եղանակը.

Թույլ կրակի վրա սոտեյնիկի մեջ տաքացնել ձիթայուղը` քերած սխտորի հետ: Սխտորը պետք է հալվի ձիթայուղի մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս