«Ռեալն» ամեն տարի փոխում է մարզչին, իսկ «Բարսելոնան» շարունակում է հաղթել
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսն իր կարծիքն է հայտնել մադրիդյան ակումբի և «Բարսելոնայի» մրցակցության մասին:
«Իսպանիայում պետք է պայքարել «Բարսելոնայի» դեմ, որն ունի իր խաղի ոճը: Բայց «Ռեալն» ամեն տարի փոխում է մարզիչներին, և պետք է ամեն ինչ նորից սկսել: Հենց այդ պատճառով էլ «Բարսելոնան» հաղթել է վերջին 7 տիտղոսներից մեկը, իսկ մադրիդյան ակումբները` մեկական:
«Բարսելոնան» վերջին 8 տարիներին 6-րդ անգամ դուրս է եկել Իսպանիայի գավաթի եզրափակիչ, նա 2 անգամ ավելի տիտղոս է հաղթել, քան «Ռեալը»` իր այսօրվա նախագահի օրոք:
Կարծում եմ, ամեն ինչ ստաբիլության, հետևողականության մեջ է, որոնք հաջողության վճռորոշ գործոններն են:
Պերեսը գերազանց աշխատանք է կատարել բիզնեսի տեսակետից: «Ռեալին», որպես բիզնես-նախագիծ, պետք էր զարգանալ, և դա շատ լավ ստացվեց նրա մոտ: Ֆուտբոլային տեսակետից, պրոբլեմն այն է, որ «Բարսելոնան» շարունակում է հաղթել:
Պերեսը փորձում է ինչ-որ բան փոխել, որոշումներ է փնտրում, բայց «Բարսելոնան», ինչպես հաղթում էր, այնպես էլ շարունակում է հաղթել»,- նշել է Բենիտեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը