Սեյրան Սարոյանը ներողություն է խնդրում ուրիշ պատգամավորի փոխարեն քվեարկելու համար
«Այ մարդ, մի օր էր, մի բան էր ստացվավ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով իր և մի քանի պատգամավորների` ուրիշի փոխարեն քվեարկելու փաստին:
Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ Խոսրով Հարությունյանը և մյուս գործընկերները որոշում են կայացրել, որ Դուք խախտում եք կատարել, Ս. Սարոյանն այսպես պատասխանեց.
«Հա դե, որ խախտել ենք, ասում են, հո՞ շառ չեն անում, ստացվել ա հիմա»: Հարցին էլ ներողություն խնդրելո՞ ւ եք, գեներալն այսպես արձագանքեց. «Բա ի՞ նչ պտի անենք»: