Բաժիններ՝

Եվրոպոլի տնօրենը նախազգուշացրել է Եվրոպայում ԴԱԻՇ-ի հնարավոր խոշոր ահաբեկչությունների մասին

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները կարող են խոշոր ահաբեկչություններ իրականացնել Եվրոպայում, հայտարարել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուենռայթը:

«Սպասվում է, որ ԴԱԻՇ-ն ու մյուս արմատական ահաբեկչական խմբավորումները հարձակումներ կիրականացնեն Եվրոպայում, իսկ նպատակը բնակչության շրջանում մեծաթիվ զոհերն են»,- ասել է նա շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթին տված հարցազրույցում:

Պարբերականին տված հարցազրույցում եվրոպական ոստիկանության տնօրենն ընդգծել է, որ Եվրոպան ներկայում բախվել է վերջին 10 տարում խոշորագույն ահաբեկչական սպառնալիքին՝ հավելելով, թե ահաբեկչությունները կարող են իրականացվել ոչ միայն զինյալների խմբի կողմից, այլևս անհատ մահապարտների:

«Բացի այդ՝ գոյություն ունի վտանգ, որ հարձակումը կիրականացնի մահապարտ-ահաբեկիչը, վտանգը չի նվազել»,- նշել է Ուենռայթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս