Բաժիններ՝

Օբաման օրենք է ստորագրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու մասին, հայտնում է Սպիտակ տունը, տեղեկացնում է BBC-ն:

Այդ քայլը կապված է վերջերս Հյուսիսային Կորեայի գործարկած հրթիռի հետ, որը Փխենյանն իրականացրել էր՝ անտեսելով միջազգային արգելքը:

Հյուսիսային Կորեան հրաժարվել է դադարեցնել իր միջուկային փորձարկումները, ու այդ ֆոնին փետրվարի սկզբին Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման մասին օրենքը հեշտորեն հավանության է արժանացել ԱՄՆ Կոնգրեսում:
Նոր պատժամիջոցները Հյուսիսային Կորեային զրկում են միջուկային մարտագլխիկների ու հեռահար շառավղով հրթիռների ստեղծման համար անհրաժեշտ միջոցներին մատչում ունենալուց:

Պատժամիջոցները դրված են բոլորի վրա, ովքեր զբաղված են Հյուսիսային Կորեա ապրանքներ ու տեխնոլոգիաներ մատակարարելով:
Սահմանափակումներն առնչվելու են նաև այն անձանց, որոնք առնչություն ունեն երկրում մարդու իրավունքների ոտնահարմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս