Էթիկա՝ տարբեր իմաստներով. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Մեզանում պաշտոնյաների կամ պատգամավորների «էթիկա» հասկացությունն օգտագործվում է ոչ այն իմաստով, որով այդ նույն եզրը հասկանում են արտասահմանում: Ենթադրենք, Շմայսը կամ Թոխմախի Մհերը, իրենց ստացած կրթության եւ դաստիարակության շրջանակներում, իրենց թույլ են տալիս արտահայտություններ, որոնք նրանք սովորաբար գործածում են քյաբաբնոցներում «պերերիվ անելիս»: Մեզ մոտ դա դառնում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա:

Հայաստանում մարդիկ ընտրվում են եւ նշանակվում են ի հեճուկս հասարակական կարծիքի, եւ դրա համար նրանցով «զբաղվում է» էթիկայի հանձնաժողովը:

Իրականում էթիկայի հանձնաժողովի խնդիրներն ավելի լուրջ են, դրանք այսպես կամ այնպես կապված են շահերի բախման եւ պետական պաշտոնյաների հասարակական վարքի հետ:

Եթե նախարարն ունի երկու ծառայողական մեքենա, որոնք պետության հաշվին սպասարկում են իրեն (այդ թվում՝ ոչ աշխատանքային նպատակներով) եւ իր ընտանիքին, դա էթիկայի խախտում է: Եթե պաշտոնյան պետական միջոցներով տոմս է առնում եւ գնում Դուբայ՝ հանգստանալու, դա էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա է:

Թե չէ՝ ինչ է Շուշան Պետրոսյանը գրել ֆեյսբուքում՝ դրանով ԱԺ հանձնաժողովը, կարծում եմ, չպիտի զբաղվի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս