Վտանգը չի՞ վերացել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ինքնաձիգներով հսկողություն իրականացնել: Մինչեւ անցած տարվա նոյեմբերը կառավարության, խորհրդարանի եւ նախագահականի անվտանգությունն ապահովող ՊՊԾ աշխատակիցները կրում էին միայն ատրճանակներ: Այդ փոփոխությունը կապվեց անցած տարվա նոյեմբերի 25-ին բացահայտված «հանցախմբի» հետ: Բայց տարօրինակն այն է, որ չնայած այդ գործով մի քանի տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել, կալանավորվել, սակայն «ավտոմատներով» ծառայությունը շարունակվում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊՊԾ աշխատակիցներին հատուկ զգուշացվել է, որ մինչեւ հատուկ հրաման չլինի, նրանք պարտավոր են ինքնաձիգներով ծառայությունն իրականացնել:

Ենթադրվում է, որ նման հրամանը կտրվի «հանցավոր» խմբի քրգործի նախաքննության ավարտից հետո միայն, երբ բոլոր վտանգները չեզոքացված լինեն: Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ «հանցախմբի» ղեկավարը Հայաստանից եւ Արցախից այնպիսի մարդկանց անուններ է տվել, որոնք Սերժ Սարգսյանի մտերիմներն են»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս