Բաժիններ՝

Ժիզել Բունդհենը Chanel-ի դիմահարդարման նոր միջոց է ներկայացրել

Chanel ֆրանսիական նորաձեւության տունը համալրել է կոսմետիկայի շարքը: Հավաքածուում ներառվել է Les Beiges գուներանգային ֆլյուիդը՝ բնական փայլի էֆեկտով:

Շարքում ներկայացված են 14 նրբերանգներ, բոլոր միջոցները հագեցած են գունային պիգմենտներով, որոնք բեկում են լույսը: Դիմահարդարման միջոցը ներկայացրել է սուպերմոդել Ժիզել Բունդհենը:

Chanel նորաձեության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միային թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը: 1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ:

09

Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն եւ ուրիշներ, ինչպես նաեւ ռուսաստանցի դերասան Դանիլա Կոզլովսկին:

Ժիզել Կարոլին Նոնենմահեր Բունդհենը սուպերմոդել է՝ Բրազիլիայի Օրիզոնտինա քաղաքից: Նա նկարահանվել Է Ralph Lauren, Dolce&Gabbana, Versace, Valentino, Celine, Gianfranco Ferre, Chloe գովազդային արշավներում, ներկայացրել է ֆուտբոլի աշխարհի գավաթի՝ Louis Vuitton-ի հեղինակած պատյանը, եղել է նաեւ Victoria’s Secret-ի «հրեշտակներից» մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս