Դոլարն ու եվրոն թանկացել են
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում փետրվարի 18-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Այս մասին տեղեկացնում են NASDAQ OMX Armenia-ից: Իսկ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին արժութային շուկայում դոլարն արժևորվել է 0.69 դրամով` դառնալով 495.88 դրամ, եվրոն թանկացել է 1.16 դրամով` դառնալով 552.26 դրամ: Ռուսական ռուբլին արժևորվել է 0.18 դրամով` դառնալով 6.60 դրամ: