Tiffany-ի մասին պատմող վավերագրական ֆիլմն արդեն վարձույթում է
Վարձույթ է դուրս եկել «Tiffany-ից խենթացած» վերտառությամբ վավերագրական ֆիլմը: Ոսկերչական բրենդի պատմությանը նվիրված ժապավենի ռեժիսորը Մեթյու Միլեն է, որը նկարահանել է Bergdorf Goodman-ի մասին պատմող ֆիլմը: Պրեմիերան փետրվարի 18-ին կկայանա Նյու Յորքի Ազգային պատմության ամերիկյան թանգարանում: Այս մասին տեղեկացնում է The Observer-ին:
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմում հիմնական շեշտը դրվել է այն բանի վրա, թե ինչ դեր է խաղում բրենդը արդի մշակույթի մեջ: Ժապավենում ներառվել են դիզայներների, ոսկերիչների եւ նշանավոր անձանց հետ կայացած հարցազրույցները:
Tiffany-ն ոսկերչական ընկերություն է, որը հիմնադրվել Է 1837 թվականին ԱՄՆ-ում: Արտադրում է զարդեր, ժամացույցներ ու ինտերիերի առարկաներ, աշխարհի տարբեր երկրներում ունի ոսկերչական խանութներ, ուղղակի վաճառքներ է իրականացնում սեփական ինտերնետ-խանութում, կատալոգներով եւ կորպորատիվ նվերների ստորաբաժանումների միջոցով: