Մեկ քայլ հետ. Կվերացվի կանխիկ գործարքների համար սահմանված 3 մլն դրամի շեմը

Մի քանի տարի առաջ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց «Դրամարկղային գործառնությունների մաuին» օրենքում և կանխիկ գործարքների համար սահմանվեց 3 մլն դրամի շեմ, որից բարձր ծավալի գործարքները պետք է կատարվեն բանկային փոխանցումների միջոցով: Դրանով գործադիրը հույս ուներ, որ խոշոր գործարքները կտեղափոխվեն բանկային համակարգ, և արդյունքում՝ կկրճատվեն ստվերային գործարքները:

Թե որքանո՞վ դա արդյունավետ եղավ, դժվար է ասել: Բայց հիմա կառավարությունը հակառակ քայլն է անում: ԱԺ է ներկայացվել նույն օրենքը և առաջարկվում է միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումների 3 մլն դրամ շեմը հանել: Ըստ պաշտոնյաների՝ խնդիրն այն է, որ այս «սահմանափակումը խոչընդոտում է ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կանխիկ դրամով գնումներ կատարելուն»:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքն անձամբ այնքան էլ կողմ չէ այս փոփոխությանը: «Այդ ի՞նչ պետք է գնեն, որ խնդիր ունենան: Արտասահմանում հակառակ պրոցեսն է, որ ֆիզիկական անձանց կողմից կանխիկով բանկում գումար դնելու դեպքում խիստ սահմանափակումներ կան: Եթե բիզնեսը թափանցիկ աշխատում է, ի՞նչ խնդիր պետք է լինի: Ինձ թվում է, որ այս ամենը պայմանավորված է նրանով, որ առևտրաշրջանառությունն իջել է, ուզում են դրանով աշխուժացման հիմք ստեղծել, բայց դա առանձնապես աշխատող չէ: Ես դրան այդքան էլ կողմ չեմ»,- ասաց Մ.Մելքումյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս