Երևանյան բնակարանում բռնկված հրդեհից քաղաքացի է մահացել
Փետրվարի 18-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան 175 հասցեի 37-րդ բնակարանում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Նախնական տվյալներով կա մեկ զոհ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: