«Թիմում Մեսսի ունենալը մեծ արտոնություն է». Լուիս Էնրիկե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է Իսպանիայի առաջնության «Սպորտինգի» հետ խաղի արդյունքները (3:1):
«Մենք ցանկանում ենք ավելի լավ խաղալ, բայց չիրացված 11-մետրանոցն ինձ ընդհանրապես չի անհանգստացնում: Մենք 3 հրաշալի հարձակվողներ ունենք:
Թիմում Մեսսի ունենալը մեծ արտոնություն է: Մենք փայլուն գոլ խփեցինք հակահարձակումից հետո, ամեն ինչ արված էր բարձր մակարդակի վրա:
Մենք ուզում էինք խաղը մեր վերահսկողության տակ պահել, բայց բաց թողեցինք խաղի թելերը 11-մետրանոցից հետո: Սուարեսի գոլը հանդարտեցրեց խաղը»,- ասել է Էնրիկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը