Պարզվել է Անկարայի պայթյունի հեղինակի ինքնությունը
Երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը խլել է 28 մարդու կյանք, իրականացրել է Սիրիայի քաղաքացի Սալիխ Նեջարը, հայտնում է թուրքական Haber7 հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Նեջարը դեռ 1 տարի առաջ է Թուրքիա ներթափանցել Սիրիայից՝ որպես փախստական:
Հիշեցնենք, որ երեկ Անկարայում՝ երկրի խորհրդարանի ու գլխավոր շտաբի շինություններից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է 28 մարդ, 61 մարդ վնասվածքներ է ստացել:
Հիշեցնենք, որ պայթուցիկով լի ավտոմեքենան պայթել է, երբ դրա կողքով անցել է զինծառայողների տեղափոխող ավտոբուսը:
Ականատեսները վկայում են, որ պայթյունը լսվել է նաև Թուրքիայի մայրաքաղաքի հեռավոր շրջաններում: Զոհերից ոմանք եղել են քաղաքացիական անձինք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է վրեժ լուծել Անկարայի հզոր պայթյունի կազմակերպիչներից, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 28 մարդ, 61-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է BBC-ն:
«Թուրքիան չի քաշվի օգտագործել ինքնապաշտպանության իր իրավունքը ցանկացած պահի, ցանկացած վայրում ու ցանկացած առիթի դեպքում»,- ասվում է Էրդողանի հայտարարության մեջ: