Բաժիններ՝

Էրդողանը խոստանում է վրեժ լուծել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է վրեժ լուծել Անկարայի հզոր պայթյունի կազմակերպիչներից, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 28 մարդ, 61-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է BBC-ն:

«Թուրքիան չի քաշվի օգտագործել ինքնապաշտպանության իր իրավունքը ցանկացած պահի, ցանկացած վայրում ու ցանկացած առիթի դեպքում»,- ասվում է Էրդողանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ պայթուցիկով լի ավտոմեքենան պայթել է, երբ դրա կողքով անցել է զինծառայողների տեղափոխող ավտոբուսը, հայտնել է Անկարայի նահանգապետի գրասենյակը:

ankara.jpg555

Պայթյունը որոտացել է խորհրդարանի ու գլխավոր շտաբի շինություններից ոչ հեռու: Թուրքիայի փոխվարչապետ Բեքոիր Բոզդաղը պայթյունն ահաբեկչություն է որակել:
Պայթյունի կազմակերպումը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել: Թուրքիայի անվտանգության ծառայությունները դրա կազմակերպման մեջ մեղադրում են ինչպես ԴԱԻՇ-ին, այնպես էլ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK):

ankara.jpg1

Ականատեսները հայտնում են, որ պայթյունի ձայնը լսելի է եղել ողջ քաղաքում: Զոհերից ոմանք եղել են քաղաքացիական անձինք:

ankara

Էրդողանը հետաձգել է Ադրբեջան այցը, իսկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ Բրյուսել ուղևորությունը, որտեղ պետք է քննարկեր միգրացիոն հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս