«Ռուսաստանն ինձ դուր է գալիս». Ռոբերտ Քոչարյան

Այսօր հրապարկվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Ազատություն» ռադիկոյանի ռուսական ծառայության «Ռուսաստանը և ես» նախագծին տված հարցազրույցի ամբողջական տարբերակը:

Հիշեցնենք, որ այն անց էր կացվել 2015 թվականի աշնանը: Հարցազրույցում Քոչարյանը խոսում է Ռուսաստանի նկատմամբ իր վերաբերմունքի, Հայաստանի խոշոր ենթակառուցվածքային կազմակերպությունները ռուսական ընկերություններին փոխանցելու, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի նպատակահարմարության և հայ-ռուսական հարաբերություններին վերաբերվող այլ հարցերի մասին:

«Ես ռուսական կրթություն ունեմ, դաստիարակությունս որոշակիորեն հայկական ավանդույթների ու ռուսական մշակույթի, արվեստի, գրականության խառնուրդն է: Այդ պատճառով ինձ համար Ռուսաստանն ավելին է, քան ուղղակի պետությունը, հարևանը, երկիրը, որի հետ մենք շատ սերտ հարաբերություններ ունենք: Ռուաստանն առաջին հերթին ասոցացվում է հենց այդ՝ ռուսական մշակույթի, արվեստի, գրականության առումով: Ռուսաստանն ինձ դուր է գալիս»,- պատասխանելով ռադիոկայանի լրագրող Աննա Սոուսի՝ «Ինչպիսի՞ն է Ձեր Ռուսաստանը» հարցին, ասում է Ռոբերտ Քոչարյանը:

https://www.youtube.com/watch?v=gBf41YFXqCY&feature=youtu.be

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս