Ստոկհոլմի թուրքական մշակույթի կենտրոնում պայթյուն է որոտացել
Երեկ երեկոյան պայթյուն է որոտացել Ստոկհոլմի հյուսիսում՝ Ֆիտյա շրջանում տեղակայված թուրքական մշակույթի կենտրոնի տարածքում, որը հիմնադրվել էր թուրք ներգաղթյալների կողմից, հայտնում է շվեդական Expressen թերթը՝ հղում կատարելով ոստիկանության տեղեկություններին:
«Պատուհանները կոտրված են, ու տարածքում ծուխ է»,- պարբերականի հետ զրույցում ասել է ոստկանության ներկայացուցիչը:
Պայթյունի մասին տեղեկությունն ստացվել է տեղի ժամանակով ժ. 21.35-ին (Երևանի ժամանակով ժ. 00.35-ին):
Իրավապահները չեն հայտնում նաև, թե արդյոք պայթյունը տեղի է ունեցել թուրքական մշակույթի կենտրոնի ներսում:
Դեպքի վայրի զննությունից հետո ոստիկանությունն արձանագրել է, որ տարածքը փակ է եղել, ներսում ոչ ոք չի եղել: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Դեպքի վայրում աշխատում են մասնագետները: