Նորվեգուհին լծել է իր կատվին
Նորվեգիայի Խեդմարկե բնակավայրում տեղի դահուկորդուհիներից մեկը Եսպերպուս անունով իր կատվին վզակապ եւ սանձափոկ է հագցրել: Դրանց օգնությամբ կենդանին սկսել է ձյան վրա սահեցնել իր տիրուհուն:
Տնային կենդանին լայն ճանաչում է ստացել այն բանից հետո, երբ նրա վրա ուշադրություն են դարձրել տեղական ԶԼՄ-ները: Եսպերպուսը էջ ունի Facebook-ում, որին բաժանորդագրվել է ավելի քան 11 հազար օգտատեր: