Բաժիններ՝

Աճուրդի են հանվելու Ֆիլիպինների նախկին առաջին տիկնոջ թանկարժեք իրերը

Ֆիլիպինների նախկին առաջին տիկնոջ՝ Իմելդա Մարկոսի՝ 21 մլն դոլար ընդհանուր գումարի թանկարժեք իրերը դրվելու են միջազգային աճուրդի: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը՝ նշելով, որ աճուրդի անցկացման որոշումը հավանության է արժանացել Ֆիլիպինների կա ռավարության կողմից:

Թանկարժեք իրերի հավաքածուում առավել մեծ ուշադրություն է գրավում 25-կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը: Խաղողի հատիկի չափով թանկարժեք քարը փորձագետները գնահատում են 5 մլն դոլար:

Աճուրդի Է դրվելու նաեւ ադամանդներով զարդարված պսակաթագը, որը պատրաստվել է աշխարհում հայտնի Cartier ֆիրմայի ոսկերիչների կողմից: Սկզբնապես այն գնահատվում էր 50 հազար դոլար, սակայն անցյալ տարվա նոյեմբերին նոր գնահատում Է անցկացվել եւ, CNN-ի տվյալներով, այդ զարդի գինն ավելացել էԷ 10 անգամ:

Հավաքածուն, որը դրվելու է աճուրդի, միայն մեկն է թանկարժեք իրերի երեք հավաքածուներից, որոնք ներառում են Իմելդա Մարկոսին պատկանող բոլոր 300 առարկաները: Նա այն վերցրել էր իր հետ, երբ 1986 թվականին ամուսնու՝ Ֆիլիպինների տապալված նախագահ Ֆերդինանդ Մարկոսի հետ միասին փախել էր Հավայի:

Այնտեղ այդ հավաքածուն առգրավվել էր ԱՄՆ-ի մաքսային սահմանապահ ծառայության կողմից: Մարկոսի թանկարժեք իրերի մյուս երկու հավաքածուների հարցը, ըստ CNN-ի տվյալների, այժմ քննում է դատարանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս