Google-ում Apple-ի գաջեթները համեմատել են փչացած դաշնամուրի հետ
Google ընկերությունը թողարկել է Android-ի գովազդային տեսահոլովակ, որտեղ ակնարկել է, թե մրցակցային iOS գործառնական համակարգը նման է փչացած դաշնամուրի: Տեսագրությունը մատչելի է Android-ի պաշտոնական YouTube-ալիքում:
Ըստ տեսահոլովակի սյուժեի՝դաշնակահարը հերթով նվագում է արտաքինից նույնական երաժշտական գործիքներ: Դաշնամուրներից մեկը սովորական է, մյուսը՝ «փչացած». դրա բոլոր ստեղները միեւնույն նոտան են արձակում:
Գովազդի ավարտին էկրանին հայտնվում է «Be together. Not the sameե («Եղեք միասին, բայց ոչ միատեսակե) կարգախոսը: Google-ն այս կերպ ակնարկում է, որ Android-ի առավելությունն Apple-ի շարժական գործառնական համակարգի նկատմամբ բազմազանությունն է: Android-ի նույն տարբերակով կառավարմամբ գաջեթների ինտերֆեյսը եւ ֆունկցիոնալը կարող են նման չլինել, մինչդեռ Apple-ի տարբեր սարքերի վրա iOS-ի տարբերությունն աննշան է: