«Ես չեմ եղել Գիգզի և Սքոուլզի ընկերը, բայց մենք ապշեցուցիչ թիմ ունեինք». Կրիշտիանու Ռոնալդու
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է թիմի ընդհանուր արդյունքի համար ներքին հարաբերությունների նշանակության մասին իր կարծիքով:
«Ի՞նչ կարող եմ ես ասել՝ ի պատասխան այն պնդմանը, որ դաշտից դուրս ընկերությունը, ինչպես Լիոնել Մեսսիի, Նեյմարի և Լուիս Սուարեսի դեպքում է, արդյոք ունի՞ հատուկ նշանակություն: Կպատասխանեմ օրինակով: Երբ ես հանդես էի գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ես Ռայան Գիգզի, Ռիո Ֆերդինանդի և Փոլ Սքոուլզի ընկերը չէի, սակայն մենք ապշեցուցիչ թիմ ունեինք, որը հաղթեց Չեմպիոնների լիգան:
Ես չեմ գնա ընթրիքի Գարեթ Բեյլի և Քարիմ Բենզեմայի հետ, բայց դա այդքան էլ կարևոր չէ: Նշանակություն ունի այն, թե ինչ ես դու անում դաշտում»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը