Բաժիններ՝

Իր հայտնի հյուսքն արձակած Տիմոշենկոն ֆուրոր է առաջացրել Ռադայում

«Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկան Ուկրաինայի կառավարության ճակատատագրի վճռման օրը զարմացրել է քաղաքական գործիչներին ու լրագրողներին իր իմիջի փոփոխությամբ՝ արձակելով երկար հյուսքը: Նրա այդ քայլը դրական արձագանքների է արժանացել սոցցանցերում, գրում է RIA Novosti-ն:

«Բատկիվշչինա» խմբակցությունը Գերագույն ռադայի մյուս խմբակցությունների հետ ձգտում Է հասնել ներկայիս կառավարության հրաժարականին: Նախարարների կաբինետի հաշվետվության օրը՝ փետրվարի 16-ին, Տիմոշենկոն Գերագույն ռադա է ժամանել արձակած մազերով:

timoshenko

Տիմոշենկոյի համար ավանդական սանրվածք է համարվում հյուսքը, որը պտտվում է նրա գլխի շուրջ: Այդպիսին են նրան սովոր տեսնել թե´ խորհրդարանում, թե´ բոլոր միջոցառումների ժամանակ:

Ուկրաինայի նախկին վարչապետը միայն եզակի դեպքերում է արձակում իր հյուսքը: Այսպես, նրան արձակած մազերով տեսել էին վերջին անգամ անցած տարի՝ իր 55-ամյակին, ինչպես նաև 2005-ին՝ դստեր հարսանիքի ժամանակ:

timoshenko.jpg22
Սովորաբար Տիմոշենկոն չի կրում ակնոց, կրում է էլեգանտ, խիստ կոստյումներ, հագնում է ճաշակով: Իսկ այսօր նա որոշել էր Ռադա գալ սև զգեստով, սպիտակ վերնաշապիկով ու գեղեցիկ վզնոցով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս