ՀՀ քննչական կոմիտեն չարաշահում է իր լիազորությունները. Հայտարարություն
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակին, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությանը, Եվրոպայի Խորհրդի Երեւանյան գրասենյակին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին, ՀՀ տարածքում գործող տեղական եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ՀՀ-ում գործող դեսպանատներին, Լրատվամիջոցների ներկայացուցիչներին
Հարգելի տիկնայք եւ պարոնայք,
Սույն հայտարարությամբ ահազանգում ենք ՀՀ Քննչական Կոմիտեի մի շարք աշխատակիցների պաշտոնական լիազորությունների չարաշահումների մասին: Օրեր առաջ լրացավ «Վելես» հասարակական կազմակերպության գրանցման 2 ամյակը: Այս երկու տարիների ընթացքում մեր կողմից մոտ քսան բողոք դիմումներ, հեռագրեր և հաղորդումներ են ներկայացվել ՀՀ Քննչական կոմիտեի՝ մի շարք քննիչների գործելակերպի վերաբերյալ, որոնց ի պատասխան ստացել ենք մշտապես ստացել ենք միևնույն, ոչինչ չարտահայտող գրություններ:
Մեր կողմից ներկայացված դիմումներում և հաղորդումներում նշված փաստերի համադրությունը անառարկելիորեն վկայում է, որ ՀՀ Սահմանդրությամբ նախատեսված իրենց պարտականություններն իրականցնելու և քաղաքացիների պաշտպանությունը հանցագործություններից և հանցագործներից ապահովելու փոխարեն ՝
- ՀՀ Քննչական կոմիտեն, հանձինս իր աշխատակիցների, բացառիկ հովանավորչություն է դրսևորում ՀՀ նախկին պետական պաշտոնյաների նկատմամբ՝ նրանց անօրինական գործողություններն օրինականցնելու և վերջիններիս գործողություններից տուժած, ունեզրկված քաղաքացիների իրավունքների և շահերի ոտնահարման ուղղությամբ
Մասնավորապես խոսքը վերաբերվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանին, որն ըստ մեր կազմակերպությանը դիմած մի քանի ընտանիքների, տարիներ ի վեր զբաղվում է վաշխառությամբ և բարձր տոկոսադրույքներով՝ անհայտ ճանապարհով ձեռք բերված գումարներ տրամադրելով, ինչպես նաև փաստաթղթային կեղծիքներով տիրացել է մի շարք ՀՀ քաղաքացիների սեփականությանը: - ՀՀ Քննչական կոմիտեն, հանձինս իր աշխատակիցների, ճնշումներ և սպառնալիքներ է գործադրում այն անձնաց նկատմամբ, ովքեր բարձրաձայնում և վերոհիշյալ նախկին պաշտոնյաjին պատասխանտվության կանչելու պահանջ են ներկայացնում:
Այսպես՝ Հ. Երիցյանի և նրա գործընկերներ Վ. Վարդանյանի և Ա. Այվազյանի կողմից վաշխառությամբ և խարդախությամբ Գ. Թումասյանի, Զ. Մելիքյանի, Զ. Գյոզալյանի, Ռ. Պետրոսյանի գույքերին տիրանալու վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր թիվ 17112714 (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով) , թիվ 13127214 (ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի): Այս քրեական գործերին հարուցվելուն զուգահեռ հարուցվել է մեկ այլ քրեական գործ թիվ 13142214 (ՀՀ քր. oրենսգրքի 182-րդ հոդվածի 3 մասի 2-րդ կետի) իմ՝ «Վելես» Իրավապաշտպան ՀԿ նախագահի Մ. Պողոսյանի նկատմամբ:
Հատկանշական է որ իմ նկատմամբ հարուցված քրեական գործը 8 ամիս քննվել է, որի ընթացքում կատարվել են բազմաթիվ քրեադատավարական խախտումներ, մասնավորապես ինձ հետ առերեսումներ են կատարել զենքի առկայությամբ, բազմիցս առաջարկել են հրաժարվել Հ. Երիցյանի և այլոց վերաբերյալ հարուցված քրեական գործերից: Քրեական գործի նյութերից կորել են ցուցմունքներ և ստորագրություններ, ավելին քրեական գործի քննության ընթացքում ձեռք են բերվել տեղեկություններ Հ.Երիցյանի կողմից կատարված խոշոր չափերի տնտեսական հանցագործության վերաբերյալ, որը և կոծկվել է քննիչի և նրա վերադասի կողմից: Ինչպես նաև թիվ 13142214 քրեական գործի պատվիրատուները հասկանալով որ տեղի չեմ տալիս ճնշումներին ի վերջո կարճում են իմ վերաբերյալ ակնհայտ անհիմն հարուցված թիվ 13142214 քր. գործը, պատճառաբանելով որ անձը ում հաղորդման վրա հարուցվել էր քրեական գործը չի ընկալել իր տրված հաղորդման բովանդակությունը:
Մեկ այլ նախկին պաշտոնյաի՝ ՀՀ գլխավոր դատախազ Ս. Օսիպովի որդուց՝ Վիկտոր Տեր-Հովսեփյանի գործողություններից տուժած օտարերկրյա ներդրողների շահերի պաշտպանության և օտարերկրյա ներդրողների հաղորդումների հիման վրա հարուցված թիվ 13811015 քրեկան գործին զուգահեռ, ըստ ՀՀ քննչական կոմիտեի որոշ աշխատակիցների որդեգրած արատավոր պրակտիկայի, իմ վերաբերյալ հարուցվեց մեկ այլ՝ թիվ 14149815 քրեական գործը, որի շրջանակներում առանց օրինական հիմքերի խուզարկության փորձեր իրականացվեցին իմ մտերիմներին պատկանող բնակարաններում, թիվ 14149815 քրեական գործով նույնիսկ վկայի կարգավիճակ չունեցող անձանց գույքի վրա կալանք կիրառվեց, իսկ ինձ հարցաքննելու միջոցով սպառնալիքներ հնչեցվեցին իմ և իմ ընտանիքի ու մտերիմների հասցեին:
- Փաստացի ՀՀ քննչական կոմիտեն ակնհայտ, անհիմն քրեական գործեր հարուցելու միջոցով փորձում է ինձ վրա ճնշում գործադրել, որպեսզի ոչ ես, ոչ մեր կազմակերպությունը չզբաղվի բարձրաստիճան պաշտոնյաների հակաօրինական գործողություններից տուժած ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների շահերի պաշտպանությամբ, որպեսզի գիտակցենք որ ցանկացած փորձ բարձրաձայնելու նախկին և ներկա պաշտոնատար անձանց կողմից կատարված ապօրինությունները հանգեցնելու է հերթական քրեական գործի հարուցմանը իմ նկատմամբ:
Հարուցված թիվ 14149815 քրեական գործի միջոցով իմ նկատմամբ սպառնալիքների և ճնշումների առնչությամբ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի, իրավապաշտպան միջազգային կազմակերպությունների դատապարտումները հանգեցրեցին նրան, որ 2015 թվականի հոկտեմբերի 19-ին թիվ թիվ 14149815 քրեական գործը կարճվեց: Այնուամենյանիվ, ՀՀ Քննչական կոմիտեն առավել խիստ շահագրգռվածություն է դրսևորում այդ ճնշումները շարունակելու համար և 2016 թվականի հունվարին վերացվել է թիվ 14149815 քրեական գործը կարճելու որոշումը:
Ավելին՝ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից հաստատվել է, որ այդ քրեական գործի հարուցումը ուղղակիորեն կապված է «Վելես» իրավապաշտպան կազմակերպության գործունեության հետ, որը պայքարում է համակարգային խնդիրների հետ և նման ճնշումները օրինաչափ են:
Մենք հուսով ենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահը պատասխանատվություն կստանձնի իր ղեկավարած կառույցում քննիչների գործողությունների օրինականությունն ապահովելու և նրանց կողմից չարաշահումները, հովհանավորչությունը և կոռուպցիոն ռիսկերը կանխելու համար, իսկ միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպություններն իրենց ջանքերը կներդնեն ոլորտում առկա ապօրինություններն ու մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի հարցում:
Մարինա Պողոսյան
«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ