«Ռուսաստանն ուզում է Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ». Տիգրան Կարապետյան

«Չնայած միշտ եմ կողմ եղել Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացմանը, բայց ես որևէ դրական քայլ չեմ տեսնում այսօր Ռուսաստանի կողմից»,- այսօրվա ասուլիսում ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նա նույնիսկ դրական քայլ չի համարում այն, որ ռուսները փորձում են 1921 թվականի Մոսկվայի պայմանագիրը վերանայել. «Դա էլ դրական քայլ չէ, ուզում են Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ համարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որով Թուրքիային էին անցել Կարսի գավառը, Սուրմալուի մարզը, այդ թվում՝ Արարատ լեռը:

Տեսանյութեր

Լրահոս