Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են հրետանավորների դաշտային պարապմունքները

Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանումները 100-կիլոմետրանոց ռազմերթ են կատարել դեպի «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարան եւ ձեռնամուխ եղել դաշտային պարապմունքների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ուսուցման առանձնահատկությունը բարձրլեռնային տեղանքն Է, ջերմաստիճանային ռեժիմների կտրուկ փոփոխումը:

Մեկ ամսվա ընթացքում հրետանավորները կսովորեն մարտական դիրքի բերել «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցները, համազարկային կրակի «Գրադ» ռեակտիվ համակարգերը, «Պոդնոս» ականանետները եւ «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրները:

Ռուսական զորախմբի հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքը կավարտվի տակտիկական վարժանքներով՝ մարտական հրաձգությամբ եւ հետախուզության «Նավոդչիկ-2» եւ «Օռլան-10» ժամանակակից անօդաչու թռչող համալիրների կիրառմամբ:

Տեսանյութեր

Լրահոս