Բաժիններ՝

Լոս Անջելեսում կայացել է երաժշտական «Գրեմմի» մրցանակաբաշխությունը

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացել է երաժշտական «Գրեմմի» մրցանակաբաշխությունը: Ռեփեր Քենդրիք Լամարն արժանացել է միանգամից 5 արձանիկի: Այս մասին հայտնում է Ձայնագրման ամերիկյան ակադեմիան:

Մրցանակաբաշխությանը ռեպերը «Գրեմմիի» է արժանացել «Լավագույն ռեփ կատարում», «Լավագույն ռեփ ալբոմ», «Լավագույն ռեփ երգ», «Լավագույն ռեփ համատեղ կատարում», ինչպես նաև «Լավագույն երաժշտական վիդեո» անվանակարգերում՝ երգչուհի Թեյլոր Սվիֆթի հետ համատեղ Bad Blood ետսահոլովակի համար: Ամերիկացի ռեփերը մրցանակների էր առաջադրվել 11 անվանակարգերում:

«Տարվա երգ» է ճանաչվել Էդ Շիրանի Thinking Out Loud կոմպոզիցիան: «Տարվա ձայնագրություն» է ճանաչվել Մարկ Ռոնսոնի ու Բրունո Մարսի Uptown Funk-ը: «Տարվա ալբոմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Թեյլոր Սվիֆթի «1989» ալբոմը:
Բրիտանացի կատարող Մեգան Թրեյնորը «Գրեմմի» է ստացել որպես «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում:

Մրցանակների հանձնման արարողությանը հանդես են եկել Բեյոնսեն, Ադելը, Ջասթին Բիբերը: Պետք է ելույթ ունենար նաև Ռիհաննան, սակայն, ինչպես հայտնում է Billboard-ը, նրան բրոնխիտը խանգարել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս