Արմեն Մելիքսեթյանն ազատվել է աշխատանքից
Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանն ազատվել է աշխատանքից: Այս տեղեկատվությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց Կամերային երաժշտական թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարա Եփրեմյանը:
«Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանի 2016 թվականի փետրվարի 12-ի N 13-Ա հրամանով աշխատանքից ազատվել է նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը և լուծվել է 2015 թվականի փետրվարի 2-ին նրա և թատրոնի միջև կնքված N 11 աշխատանքային պայմանագիրը: Գլխավոր ռեժիսորին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն ու պատճառները տարբեր են, այդ թվում՝ պարբերաբար առանց հարգելի պատճառի աշխատանքի չներկայանալը, իրեն վերապահված պարտականությունները պարբերաբար չկատարելը, տնօրենի հանձնարարականներն ու հրամանները չկատարելը, կամայականություն դրսևորելը, իր մասնագիտական և աշխատանքային պարտականություններից բխող հաշվետվություններ չներկայացնելը և այլն»,-տեղեկացրեց նա: