Բաժիններ՝

««Արսենալը» հիմա խաղում է հսկայական ճնշման տակ». Կլաուդիո Ռանիերի

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին իր մտքերն է արտահայտել Անգլիայի առաջնության 26-րդ տուրի Լոնդոնի «Արսենալի» դեմ սպասվող մենամարտի մասին:

««Արսենալը» հիմա խաղում է հսկայական ճնշման տակ, որովհետև Վենգերը շատ գումար է ծախսել: Զգում եմ ես արդյոք նման ճնշո՞ւմ: Մենք գնում ենք մեր երազանքի ետևից` մեր ֆանատների հետ միասին, և ոչ ոք չպետք է արթնացնի մեզ:
Որոշակի իմաստով «Նորվիչի» դեմ երկու շաբաթ հետո կայանալիք խաղն ավելի դժվար կլինի, քան «Արսենալի» հետ խաղը: Հեշտ խաղեր հիմա ընդհանրապես չկան»,- նշել է Ռանիերին:

«Աղվեսների» մարզիչը նշել է նաև «Լեսթերի» մոտական մրցակիցների մրցաշարային օրացույցի դժվարությունները:

«Երբ մեր մրցակիցները չեմպիոնության համար պայքարում կխաղան նաև գավաթային մրցաշարերում, մենք կգնանք ծով` լողալու և արևի տակ հանգստանալու»,- ասել է Կլաուդիո Ռանիրեին Daily Mail-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս