Մոտ օրերս իր պաշտոնին հրաժեշտ կտա Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ մոտ օրերս իր պաշտոնին հրաժեշտ կտա Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը։ Բայց նա անգործ չի մնա, քանի որ մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտադիր է նրան նշանակել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ։

Առայժմ անհայտ է մնում, թե ով է Անտոնյանի փոխարեն նշանակվելու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար։ Եթե հաստատվեն այն լուրերը, որ այդ պաշտոնն ազատում են ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակներում դաշնակցությանը տալու նպատակով ապա Արաբկիրի թաղապետ կդառնա տեղի դաշնակցականներից որևէ մեկը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս