Բաժիններ՝

Բրազիլիան 200 հազար զինվոր է ներգրավել Զիկա վիրուսի դեմ պայքարում

Ավելի քան 200 հազար զինվորական է ուղարկվել Բրազիլիայի տարբեր քաղաքներ, որպեսզի նախազգուշացնի բնակչությանը Զիկա վիրուսի վտանգավորության մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Զինծառայողները կշրջեն միլիոնավոր տներով՝ բաժանելով թերթիկներ տեղեկություններով, թե ինչպես է հարկավոր պաշտպանվել մոծակներից, որոնք փոխանցում են հիվանդությունը:

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ դա միակ եղանակն է վիրուսի տարածումը կանխելու համար, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Բրազիլիայում Զիկա վիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է երրորդ մեծահասակ հիվանդը:

Ամենից հաճախ հիվանդությունը անցնում է առանց ախտանշանների: Այն վտանգ է ներկայացնում ավելի շատ կանանց համար, որոնք մտադիր են երեխա ունենալ, քանի որ դա կարող է շեղումներ առաջացնել որոշ նորածինների մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս