Ստեփանակերտում 10 տնտեսվարողներ հացամթերքը վաճառքի կհանեն սննդի համար նախատեսված տոպրակներում. ՍԱՊԾ
Արդեն 10 հացամթերք արտադրողներ արտադրանքը կտեղափոխեն փաթեթավորված և վաճառքի կհանվի սննդի համար նախատեսված տոպրակներում:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ԳՆ ՍԱՊԾ–ից՝ հավելելով, որ այս օրերին Ծառայության պետը հանդիպումներ է ունենում Ստեփանակերտի հացամթերք արտադրողների հետ, ներկայացնում է սպասվելիք օրենսդրական փոփոխությունների պարագայում կատարվելիք բարեփոխումները:
Արդեն 10 արտադրողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի հացամթերքը կփաթեթավորվի սննդի համար նախատեսված տոպրակներում և քաղաքացիներին այն նման ձևով կվաճառվի: Աղբյուրի հաղորդմամբ՝ առաջիկայում այդ տնտեսվարողների թիվը կընդլայնվի, քանի որ հացարտադրողների հետ աշխատանքային հանդիպումները շարունակվում են: